Մեծ եղեռնի մասին ճշմարտությունն ասելը ոչ այնքան մեզ է պետք, որքան աշխարհին և, թող ասածս արտառոց չթվա, նաև հենց իրենց՝ թուրքերին:
Մի անգամ եղեռնի շուրջ զրուցելիս Վիլյամ Սարոյանն ասաց.
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացիների մեծ մասը գիտակցեց և խոստովանեց իր չարագործությունը, և դա նրա հոգեպես առողջանալու նշանն էր»:
Թուրքը չխոստովանեց: Հետևապես դեռ հիվանդ. շատ է հիվանդ նացիոնալիզմով:
Եվ գուցե իր իսկ արյունոտ պատմության իմացությունը օգներ, որ նա զղջումի, խոստովանության խոսք ասեր աշխարհի առաջ և դրանով իսկ առողջանար:
Վահագն Դավթյան
1985 թ.
Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ՖԲ էջից